-
17.07.2016|
16:55
Տեղեկանալով 17 հուլիսի 2016 թ. վաղ առավոտյան մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստին, որի ընթացքում, ցավոք սրտի, կա մեկ զոհ (որի հարազատներին խոր վշտով ցավակցում ենք) և վիրավորներ (որոնց արագ ապաքինում ենք մաղթում) «ԱԱԿ»-ը հայտարարում է.
-
17.07.2016|
16:42
Ոստիկանական մեծ ուժեր, զրահամեքենաներ այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել:
-
17.07.2016|
16:41
Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:
-
16.07.2016|
22:59
Այս հեղաշրջում անցկացնողները պրոֆեսիոնալ չէին, նրանք շատ սխալներ արեցին. Tert.am-ի հետ զրույցում խոսելով երեկ գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ ասաց Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
-
16.07.2016|
22:52
Հեղաշրջման փորձի հեղինակները կվճարեն իրենց պատճառած քաոսի համար, Թուրքիան երբեք չի հանձվի «օկուպանտներին»` հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։
-
16.07.2016|
10:54
Իրավիճակը Թուրքիայում մնում է անորոշ և արագ փոփոխվում է: Ակնհայտ է, որ գիշերը եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որը փաստացի չի հաջողվել: Միջազգային բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են մնում՝ հայտարարել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչները:
-
16.07.2016|
01:05
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիցցայում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ. «Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիցցայում սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ:
-
16.07.2016|
01:01
Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
-
15.07.2016|
13:08
Երեկ գիշերը Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
-
10.07.2016|
00:51
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին։